Ճանապարհ չզիջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կասկածյալը ձերբակալվել է (Լուսանկարներ)


Ճանապարհ չզիջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կասկածյալը ձերբակալվել է (Լուսանկարներ)

  • 09-05-2017 15:57:28   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 37-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ, ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
 
2017 թվականի մայիսի 8-ին` ժամը 00.10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող, արյունահոսող վերք, աջ բազկի վերին երրորդականի ծակած-կտրած արյունահոսող վերք, աջ սրունքի միջին երրորդականի կտրած արյունահոսող վերք ախտորոշմամբ բժշկական օգնության է տեղափոխվել 1980 թվականին ծնված, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հերոյանը: 
Նույն օրն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա.Հերոյանը նշված մարմնական վնասվածքներն  ստացել է «Կայզեր» խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: 
Նախնական տվյալների համաձայն` վիճաբանությունն առաջացել է տուժողին ավտոմեքենայի ճանապարհ չզիջելու հարցի շուրջ, որի ժամանակ էլ դանակի գործադրմամբ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ:  Փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առևերույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով 1959թ. ծնված տղամարդ է: Վերջինս հայտնաբերվել է և ձերբակալվել:
Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք