Սիրիական հակամարտության շուրջ բանակցությունների 6-րդ փուլը Ժնևում անցկացվելու է մայիսի 16-19-ը
11-05-2017 15:48:52 | | Հասարակություն
Սիրիական հակամարտության շուրջ բանակցությունների 6-րդ փուլը Ժնևում անցկացվելու է մայիսի 16-19-ը: Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան:
Նրա խոսքերով` կողմերը ձգտելու են ամրապնդել Աստանայում նախաձեռնված գործընթացը:
« Դեկլարացիայի շուրջ առանց Աստանայում ձեռք բերված համաձայնության` մենք կարող էին 10 անգամ ավելի շատ ողբերգություն տեսնել, ինչպես Հալեպում էր»,- նշել է դե Միստուրան` հավելելով, որ սիրիացի ժողովրդի համար առաջնահերթ է շարունակում մնալ սպանությունների դադարեցումը: