Արարատի մարզում կաշառք վերցնելիս դատավոր է ձերբակալել.ԱԱԾ


Արարատի մարզում կաշառք վերցնելիս դատավոր է ձերբակալել.ԱԱԾ

  • 11-05-2017 17:43:07   | Վայոց ձորի մարզ  |  Իրավունք

armtimes.com-ի  տեղեկություններով, այսօր ԱԱԾ աշխատակիցները Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կաշառք վերցնելիս ձերբակալել են նույն դատարանի դատավոր Լեւոն Արազյանին:
 
ԱԱԾ-ից տեղեկությունը ճշտել չհաջողվեց. մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին:
 
Դատավոր Լեւոն Արազյանը ծնվել է 1965 թվականին Արարատի մարզի Բերդիկ գյուղում։ 
 
1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային Բանակում։
 
1986 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 
 
1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Արտաշատի Ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։ 
 
1996 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։ 
 
2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:
 
2000 թվականին պաշտպանել է գիտական թեզ և ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք