Մանդատների թիվը կորոշվի 1 շաբաթ անց.Տիգրան Մուկուչյան


Մանդատների թիվը կորոշվի 1 շաբաթ անց.Տիգրան Մուկուչյան

  • 15-05-2017 13:17:59   | Հայաստան  |  Քաղաքական

Տեղեկացրել էինք, որ ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները, որոնք կհաստատվեն 1 շաբաթ հետո: Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հաշվարկ դեռ չի կատարվել, թե որ կուսակցությունը քանի մանդատ կստանա, քանի որ մինչև ընտրությունների վերջնական ամփոփումը կա մեկ շաբաթ, որը նախատեսված է դիմում-բողոքներ ներկայացնելու, գրանցամատյաններում արձանագրված խախտումներն ուսումնասիրելու և համապատասխան որոշումներ կայացնելու համար: «Երբ վերջնական արդյունքների արձանագրությունը կազմվի, ավագանու 65 մանդատը կբաժանվի կուսակցությունների միջև` ստացած ձայների համեմատ»,- ասաց նա:
 
Ինչ վերաբերում է բողոք-դիմումներին, ապա, ԿԸՀ նախագահի տեղեկացմամբ, 3 օրվա ընթացքում գրավոր ոչ մի բողոք-դիմում չի ստացվել: «Այս պահի դրությամբ էլ վերահաշվարկի կամ որևէ այլ բողոք-դիմում չի ստացվել, բայց դիմումներ կարող են ներկայացվել այսօր, ժամը 12-ից սկսած մինչև 18:00-ն, տարածքային ընտրական հանձնաժողովներ և վաղն առավոտյան` 9-ից մինչև 11:00-ն: Այլ անձի փոխարեն քվեարկելու համար դիմումներ ներկայացնելու ժամկետը մեկ օր ավելի շատ է: Դիմումների ընդունման ժամանակահատվածը պայմանավորված է նրանով, որ արդյունքների ամփոփման համար նույնպես գոյություն ունի հատուկ ժամկետ` 7 օր, այսինքն` որպեսզի հանձնաժողովները բավարար ժամկետ ունենան դրանք ուսումնասիրելու համար»,- հայտնեց Մուկուչյանը:
 
Ըստ նրա`  երեկ` օրվա ընթացքում, ԿԸՀ-ն ստացել է տարբեր բնույթի ահազանգեր` խորհրդատվություն ստանալուց մինչև տարբեր տեսակի խախտումների վերաբերյալ բողոքներ: Մուկուչյանի գնահատմամբ` այս ընտրությունների ժամանակ աննախադեպ քիչ էր ահազանգերի թիվը, որոնցով արդեն իսկ զբաղվում է թե՛ ոստիկանությունը, թե՛  դատախազությունը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play