Հայաստան- Բելգիա համագործակցության շրջանակներն ընդլայնվում են


Հայաստան- Բելգիա համագործակցության շրջանակներն ընդլայնվում են

  • 16-05-2017 19:48:41   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայիսի 16-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ընդունել է Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին գործարարներ, որոնք գործունեություն են ծավալում Բելգիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Վիետնամում և մի շարք այլ երկրներում: Վալերի Սաֆարյանը ներկայացրեց Բելգիա-Հայաստան առևտրի պալատի գործունեությունը` նշելով, որ իրենց հիմնական նպատակն է ակտիվացնել հայ-բելգիական գործարար համագործակցությունը և նպաստել գործարարների ներդրումային մտադրությունների իրագործմանը: Հայաստան կատարած այցի ընթացքում գործարարները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց մտահղացումները, ինպես նաև կտեղեկանան, թե ինչ ծրագրեր կարող են իրականացնել Հայաստանում:
 
 Հովհաննես Ազիզյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ նախարարությունը չափազանց կարևորում է ներդրումների ներգրավումը Հայաստան և պատրաստ է քննարկելու ցանկացած հետաքրքիր և փոխշահավետ առաջարկություն: Կոնգոյում գործունեություն իրականացնող Ջոն Ղոբերը նշեց, որ բավականին հետաքրքրված է Հայաստանի և Կոնգոյի միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարով: Գրիշա Սաֆարյանը, ով զբաղվում է շոկոլադի արտադրությամբ և գործունեություն է ծավալում նաև Վիետնամում, նշեց, որ ցանկություն ունի ներկայացված լինելու հայաստանյան շուկայում և գործունեություն ծավալելու Հայաստանում: 
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության ներկայացուցիչ Արամ Վարդանյանը հանդես եկավ «Ներդրումները Հայաստանում» խորագիրը կրող շնորհանդեսով` մանրամասն ներկայացնելով Հայաստանի ներդրումային հնարավորությունները, առկա գործարար միջավայրը, արտահանման հնարավորությունները, գործող առևտրային ռեժիմները, ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունները: Մայիսի 17-ին Երևանում տեղի կունենա հայ-բելգիական առևտրային պալատի կողմից կազմակերպված B2B հանդիպումը, որից հետո նախատեսվում է մամուլի ասուլիս:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն