Բացառիկ ցուցանմուշներ` Շուշիի արվեստի կենտրոնում


Բացառիկ ցուցանմուշներ` Շուշիի արվեստի կենտրոնում

  • 17-05-2017 16:49:24   | Հայաստան  |  Մշակույթ

<<Թանգարանային գիշեր>> միջոցառումների շրջանակում Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, ՌԴ Մշակույթի նախարարության Կրոնների պատմության թանգարանի (Սանկտ-Պետերբուրգ) և Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության նախարարության համատեղ ջանքերով Շուշիի արվեստի կենտրոնում մայիսի 20-ին կբացվի է <<Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը>> խորագրով ցուցահանդեսը, որն Արցախյան հանրությանը հասանելի կլինի մինչ մայիսի 22-ը ներառյալ:
 
Թե երևանյան և թե արցախյան ցուցահանդեսին ներկայացնելու նպատակով 100-ից ավելի բացառիկ ցուցանմուշներն Հայաստան են բերել ՌԴ Կրոնների պատմության թանգարանի (Սանկտ-Պետերբուրգ) պատասխանատուները: 
 
 
Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում` մայիսի 18-ին կբացվի <<Ռուսաստանի հայկական եկեղեցիները>>՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի 300-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը, որը ձևավորվել է Սանկտ-Պետերբուրգի կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներով:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ