Մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանը


Մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանը

  • 17-05-2017 18:45:35   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ 2017 թվականի մայիսի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու  հանգամանքները:
Քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play