Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը սպառնալից նամակ է ստացել


Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը սպառնալից նամակ է ստացել

  • 20-05-2017 15:51:49   | Հայաստան  |  Իրավունք

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով փաստաբան Ինեսսա Պետրոսյանը այսօր առավոտյան ստացել է սպառնալիքներ պարունակող նամակ:
 
Փաստաբանն  ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
«Հարգելի գործընկերներ, լրագրողներ և իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, ինչպես գիտեք ներկայացնում եմ քրեական գործով ըստ մեղադրանքի Արտաշես Չիչոյանի և մյուսների տուժող Էմմա Աբրահամյանի և տուժողի իրավահաջորդ լեզվաբան,Փառանձեմ Մեյթիխանյանի շահերը։ Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների հարազատները տեղում են սեռական հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչի վերաբերյալ իրավապահները իրազեկված են։ Այսօր առավոտյան, որպես իրենց սպառնալիքների շարունակություն արդեն ստացել եմ հետևյալ նամակը, որը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը»: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք