«Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ համաճարակին».ԱՆ


«Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ համաճարակին».ԱՆ

  • 20-05-2017 17:27:55   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 21-ը ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրն է:
 
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության հետ Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, իրականացնելու է «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ համաճարակին» խորագրով հանրային միջոցառում, որի շրջանակում անցորդներին տրվելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու սեփական կարգավիճակի մասին:
 
Միջոցառումը նպատակ ունի խրախուսելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու ցանկությունը մեր հասարակությունում և փոխելու հետազոտման հետ կապված կարծրա-տիպերը, ամրապնդելու այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
 
Հետազոտությունն ու խորհրդատվությունն իրականացնելու են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:
 
Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ Ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play