Նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն ընդունել է ISU-ի փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկին


Նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն ընդունել է ISU-ի փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկին

  • 24-05-2017 16:26:00   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է չմշկասահորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկին:
 
Կողմերը քննարկել են 2018 թվականին Հայաստանում գեղասահքի միջազգային «Գրան Պրի»-ի երիտասարդական մրցաշարի անցկացման հնարավորության վերաբերյալ հարցեր:
 
Գ. Ղազարյանը հյուրին տեղեկացրել է, որ մեր երկիրն արդեն ունի միջազգային մրցաշարերի անցկացման փորձ և պատրաստ է հյուրընկալել «Գրան Պրի»-ի մասնակիցներին: «Վստահ եմ, որ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը, համապատասխան տեխնիկական վերազինումից հետո, լիովին պատրաստ կլինի հեղինակավոր մրցաշարեր անցկացնելու համար»,- ասել է նախարարի տեղակալը: Նրա խոսքերով՝ միջազգային մրցումների կազմակերպումը լավ հնարավորություն է տվյալ մարզաձևի մասսայականացման համար:
 
Ա. Լակերնիկը նշել է, որ ISU-ն նույնպես հետաքրքրված է «Գրան Պրի»-ն նոր երկրներում անցկացնելու համար: «Ուղղակի անհրաժեշտ է ժամանակին անցնել հայտավորման գործընթացը, և չի բացառվում, որ հաջորդ տարվա «Գրան Պրի»-ի երիտասարդական մրցաշարը կայանա Երևանում»,- ասել է ISU-ի փոխնախագահը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play