Թուրքիայի իշխանությունները ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո փակել են 147 ԶԼՄ
24-05-2017 18:32:50 | Թուրքիա | Հասարակություն
Թուրքական իշխանությունները նախորդ տարի հուլիսի 15-16-ը տեղի ունեցած պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո 147 զանգվածային լրատվության միջոցների զրկել են արտոնագրերից։ tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Թուրքիայի Ավանդների ու խնայողությունների պետական հիմնադրամի եռամսյակային հաշվետվության մեջ։
Աղբյուրի տեղեկություններով՝ 2017 թվականի մարտի վերջին թուրքական իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել հարյուրավոր ընկերությունների, արդյունքում կամ փոխվել են այդ ընկերությունների ղեկավարները, կամ դրանք ամբողջությամբ փակվել են։ Խոսքը վերաբերում է 879 ընկերությունների մասին, որոնց ընդհանուր կապիտալը կազմում է 11,3 մլրդ դոլար, իսկ աշխատողների թիվը հասնում էր շուրջ 45 հազարի։ Ամբողջությամբ փակված ընկերությունների թվում 147-ը հանդիսանում են ԶԼՄ ընկերություններ։
Աղբյուրը նաև հավելում է, որ Անկարան սեփական վերահսկողության տակ է վերցնում նաև բանկերը, ԶԼՄ-ները և այլ ընկերություններ, որոնք կասկածվում են իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։