Իրանը և Ռուսաստանը կնքել են «Նավթ` ապրանքի փոխարեն» գործարքը


Իրանը և Ռուսաստանը կնքել են «Նավթ` ապրանքի փոխարեն» գործարքը

  • 25-05-2017 13:41:46   | Իրան  |  Տնտեսություն

 
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կնքվել է «Նավթ ապրանքի փոխարեն» գործարքը: gazeta-ի փոխանցմամբ` Զանգանենը նաև տեղեկացրել է, որ գործարքը վերջնական տեսքի բերելու գործընթացն իրականացվում է ռուսական կողմից: 
«Մեր կողմից բարդյություններ չկան, սպասում ենք, թե երբ ռուսական նավթային ընկերությունները կուղարկեն իրենց լցանավերը: 
Մարտի վերջին հաղորդվել էր, որ Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել «Նավթ` ապրանքի փոխարեն» ծրագրի շրջանակներում օրական 100 հազար բարել նավթ մատակարարելու հարցը: 
Նշվում է, որ 2016 թվականի կեսերին Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Իրանն առևտրաշրջանառությունն ավելացնում են 80 տոկոսով:  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play