Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք. Ոստիկանություն


Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք. Ոստիկանություն

  • 25-05-2017 20:14:39   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 24-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:
 
Բացահայտվել է կողոպուտի 2, գողության 13, խարդախության 4, խուլիգանության 3, յուրացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք