Չինաստանից և Թուրքիայից հետազոտողների խումը հայտարարել է, որ իրենց հաջողվել է հայտնաբերել Նոյյան տապանը


Չինաստանից և Թուրքիայից հետազոտողների խումը հայտարարել է, որ իրենց հաջողվել է հայտնաբերել Նոյյան տապանը

  • 25-05-2017 23:04:51   | Թուրքիա  |  Առեղծվածներ

 
 
Գիտնականների հաստատմամբ, Նոյյան տապանը գտնվում է Արարատ լեռան վրա, Թուրքիայում ու ծածկված է հրաբխային ապարների ու ձյան հաստ շերտով: Հետազոտողներն այնտեղ հայտնաբերել են տախտակի կտորներ, որոնք, ամենայն հավանականությամբ, եղել են շինանյութեր:
 
Daily Expres-ի հաղորդմամբ, տապանի հատվածները գտնվել են ծովի մակարդակից 400 մետր բարձրության վրա: Ածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ գտածոները շուրջ 4800 տարեկան են:
Հետազոտողների հայտարարության համաձայն, 100 տոկոս չէ, որ դա Նոյան տապանն է, բայց մենք կարծում ենք, որ հավանականությունը կազմում է 99,9 տոկոս:
 
Այդ վայրից ոչ հեռու հետազոտողները հայտնաբերել են նաև 20 մետրանոց փայտե շինություններ, որոնք հիշեցնում են դռան շրջանակներ աստիճանների հետ: Սակայն, դրանք գետնից հանել առայժմ չի հաջողվել:
Չնայած հետազոտողների հայտարարությանը, փորձագետների մեծ մասը վատատեսորեն է տրամադրված: Նրանց խոսքերով, չկա ապացույց, որ մեծ ջրհեղեղը տեղի է ունեցել, էլ չասած հսկայական նավակի մասին: Եթե այդպիսի ջրհեղեղ իսկապես եղած լիներ, ապա պետք է լինեին դրա երկրաբանական ապացույցները: Սակայն, այսօրվա դրությամբ այդպիսիք չկան:
 
Ntv.ru
 
Նոյյան տապան  -   Առեղծվածներ