21-ամյա Լևոն Հունանյանի մահվան գործով նոր դատական նիստ նշանակվեց հունիսի 12-ին (տեսանյութ)


21-ամյա Լևոն Հունանյանի մահվան գործով նոր դատական նիստ նշանակվեց հունիսի 12-ին (տեսանյութ)

  • 26-05-2017 14:52:36   | Հայաստան  |  Իրավունք



 
21-ամյա Լևոն Հունանյանի մահվան գործով հերթական դատական նիստը հետաձգվեց դատարան հրավիրված «Զևս ստուդիայի» տնօրեն Հարություն Մուրադյանին պատշաճ ծանուցում չապահովելու հիմքով: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չստանալով ծանուցված նամակի հաստատումը` դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ` նոր դատական նիստ նշանակվեց սույն թվականի հունիսի 12-ին ժամը 16:30-ին: 
Նշենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2014թ. ապրիլի 14-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում՝ ազատ տնտեսական գոտում պատասխանատու անձի կողմից աշխատանքի անվտանգության կանոնները ոչ պատշաճ կերպով հրահանգավորելու հետևանքով, վերջինիս հետ պայմանագրային հիմունքներով չափագրումներ իրականացնող «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լևոն Դավիթի Հունանյանը «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության 3-րդ մասնաշենքի տանիքի վրա առկա արևային լուսավորությունն ապահովող օրգանական ապակուց թմբաձև երդիկի կոտրվելու պատճառով ընկել է 3-րդ մասնաշենքի հատակին, որից հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է 1-ին Համալսարանական հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք