Կալանավորված անձը տեղափոխվել է այլ խուց. ՄԻՊ


Կալանավորված անձը տեղափոխվել է այլ խուց. ՄԻՊ

  • 30-05-2017 11:41:37   | Հայաստան  |  Իրավունք

          ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող ամուսինը հացադուլ է հայտարարել՝ կապված կալանքի տակ պահելու վայրում անընդունելի պայմանների հետ: Դիմումատուն խնդրել է այցելել կալանավորված անձին:
 
Բողոք ներկայացնելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել կալանավորված անձի հետ: Պարզվել են հացադուլի պատճառները՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և լարված հարաբերությունները խցակիցների հետ: 
 
            Կալանավորված անձը խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ այլ խուց տեղափոխվելու հարցում: Այցից անմիջապես հետո խնդիրը ներկայացվել է քրեակատարողական ծառայությանը: Քրեակատարողական հիմնարկ հերթական այցի ընթացքում պարզվել է, որ կալանավորված անձը տեղափոխվել է այլ խուց:  
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք