ՌԴ ԱԻՆ-ը զգուշացրել է առաջիկա օրերին Մոսկվայում սպասվող անձրևների ու քամու ուժգնացման մասին


ՌԴ ԱԻՆ-ը զգուշացրել է առաջիկա օրերին Մոսկվայում սպասվող անձրևների ու քամու ուժգնացման մասին

  • 01-06-2017 13:13:48   | Ռուսաստան  |  Հասարակություն

 
Մոսկվայում առաջիկա օրերին սպասվում է անձրևի և քամու ուժգնացում մինչև 20մ/վ արագությամբ: Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին զգուշացրել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մայրաքաղաքային վարչության մամլո ծառայությունը: 
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Մոսկվայում հունիսի 1-ին ժամը 11:00-ից մինչև հունիսի 2-ին ժամը 11:00-ը սպասվում են կարճատև անձրև և քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: 
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունում նշել են, որ քամու ուժգնացման պայմաններում հնարավոր է վնասվեն էլեկտրասյունները, ծառերն արմատախիլ լինեն, ինչը կարող է հանգեցնել ճանապարհներին խցանումների, մեքենաների վթարների և մարդկանց վնասվածքների: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play