Արծվիկ Մինասյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ գործադիր տնօրենին


Արծվիկ Մինասյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ գործադիր տնօրենին

  • 02-06-2017 18:05:08   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիի, CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են  նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարարության այլ պատասխանատուներ:
 
Ողջունելով հյուրերին, և շնորհակալություն հայտնելով համատեղ շարունակական  աշխատանքի պատրաստակամության համար՝ Արծվիկ Մինասյանը նախ ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանին, նշելով, որ նա տարբեր ժամանակներում աշխատել է պետական, մասնավոր ու միջազգային կառույցներում, և նրա փորձը շատ կարևոր է ոլորտում նախատեսվող բարեփոխումների իրականացման համար: Իր հերթին  Ջեոֆ Ջիակոմինին շնորհավորել է նախարար Արծվիկ Մինասյանին` նախարարի պաշտոնում վերանշանակման և Էրիկ Գրիգորյանին՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: 
 Անդրադառնալով քննարկման ենթակա հարցերին՝ նախարար Արծվիկ Մինասյանը խոսել է «Զանգեզուրի» կենսոլորտային համալիրում  և «Շիկահող» պետական արգելոցում իրականացվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձել ստուգայցերի արդյունքներին, շնորհակալություն հայտնելով, որ գործընթացում CNF-ը նույնպես, ի դեմս Հայաստանի ազգային համակարգողի, ակտիվ գործունեություն է ծավալում: Կողմերը քննարկել են CNF-ի հետ իրականացվող այլ ծրագրերին առնչվող, այդ թվում, «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի, անտառների պահպանության, մոնիթորինգի, «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի անձնագրավորման աշխատանքների իրականացման առնչությամբ  կառույցի կողմից ֆինանսական և տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամությունը: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն