Նախագիծ, որ երեխաների կյանքում շատ բան կարող է փոխել


Նախագիծ, որ երեխաների կյանքում շատ բան կարող է փոխել

  • 02-06-2017 19:57:07   | Հայաստան  |  Մշակույթ

 
Հունիսի 1-ին «7» նախագիծը դասական երաժշտության հետաքրքիր երեկո պարգևեց երեխաներին ու նրանց ծնողներին։ Հանդիսատեսն ունկնդրում էր ոչ միայն երաժշտություն, այլև անմիջական մասնակցություն էր ունենում երեկոյին, ստանում անհրաժեշտ գիտելիքներ տարբեր ոլորտներից։ 
 
Ինչպես նշում է հաղորդավար Ավետ Բարսեղյանը, նախագծի ստեղծման միտքն առաջացել է իր և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ընկերությունից դեպի համագործակցություն տանող ճանապարհին։ «7» նախագծին մասնակցում է Երիտասարդական նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Այն հետաքրքիր է ոչ միայն մանուկներին, այլև մեծերին: Ինտերակտիվ շոու ծրագիր է` դասական երաժշտության ուղեկցությամբ: Երեխաների հետ անդադար շփման մեջ ես: Այն տարբերվում է այլ նախագծերից իր տեսակով` դասական երաժշտության ու շոուի սահմանագծում է»,- ասաց Ավետ Բարսեղյանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը շեշտեց, որ իրենք կարևորում են երեխաների շրջանում դասական երաժշտության տարածումը, և այս նախագիծն էլ ուղղված է հենց այդ նպատակին։ «Մենք ունենք շատ լավ կազմակերպված մշակութային կյանք, սակայն երեխաների համար ճիշտ ժամանցային ծրագրերը քիչ են։ Եվ սա ժամանցի այն ձևն է, որ երեխաների կյանքում կարող է շատ բան փոխել»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Երեկոյի ընթացքում հնչել են Բիզեի, Խաչատրյանի, Սարյանի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների գործեր։
«7» նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։
 
 
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 
հասարակայնության հետ կապերի բաժին
 (093) 517112
Էլ. հասցե՝ [email protected]
Այցելե´ք  մեր պաշտոնական կայքէջը՝ www.syoa.am
 
Նոյյան տապան  -   Մշակույթ