Այս ամենը դեռ «ծաղիկներն» են ավելի լուրջ և արյունալի գործողությունների


Այս ամենը դեռ «ծաղիկներն» են ավելի լուրջ և արյունալի գործողությունների

  • 04-06-2017 22:46:35   | Մեծ Բրիտանիա  |  Քաղաքական

 
 
Լոնդոնում երեկ ուշ երեկոյան կատարված ահաբեկչական հարձակումների հետևանքով, ինչպես արդեն հայտնի է, զոհվել է 7 մարդ, տասնյակ ուրիշներ վիրավորվել են, նրանցից 48-ին հոսպիտալացնելու կարիք է եղել:
Ահաբեկիչները դարձյալ գործածել են ավտոմեքենան որպես զենք (բարձր արագությամբ ընթացող միկրոավտոբուսը մտցնելով Լոնդոնի կամրջի՝ հետիոտների համար նախատեսված հատված, վրաերթի են ենթարկել անցորդներին), այնուհետև որսորդական դանակներով հարձակվել նրանց վրա: Ահաբեկչական հարձակումները միաժամանակ իրականացվել են երեք տարբեր վայրերում՝ Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլ շրջանում: Հարձակումն անմիջականորեն իրականացրած բոլոր ահաբեկիչները, ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, սպանվել են:
«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնի արևելյան արվարձանում գտնվող ավտոկայանատեղիում 12 մարդ է ձերբակալել Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գործով:
Sky News-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ զինված ոստիկաններն այսօր առավոտյան գրինվիչի ժամանակով ժամը 6-ին ձերբակալել են չորս տղամարդու և մեկ կնոջ, սակայն կնոջը ազատ են արձակել: 
Մեծ Բրիտանիան և արևմտյան այլ պետություններ այժմ Եվրոպա վերադարձած ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման եվրոպացի անդամների միջոցով իրականացվող ահաբեկչական գործողությունների թիրախ են դառնում: Այս ամենը դեռ «ծաղիկներն» են ավելի լուրջ և արյունալի գործողությունների: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական