Հայտնի են դարձել գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ
2009 թվականի պետական մրցանակների դափնեկիրները
30-12-2009 16:44:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանը դեկտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել գրականության
եւ արվեստի բնագավառում ՀՀ 2009 թվականի պետական մրցանակներ
շնորհելու մասին:
Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Հայաստանի
Հանրապետության 2009 թվականի պետական մրացանակների են արժանացել`
1) գրականության եւ հրապարակախոսության ոլորտում` Վահագն
ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` «Ժամանակի գետը» գրքի համար.
2) երաժշտության ոլորտում` Երվանդ ԵՐԿԱՆՅԱՆԸ` «Քրոնիկոն»
ստեղծագործության համար.
3) կերպարվեստի ոլորտում` Արարատ ԱՂԱՍՅԱՆԸ, Հրավարդ
ՀԱԿՈԲՅԱՆԸ, Մուրադ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ, Վիգեն ՂԱԶԱՐՅԱՆԸ` «Հայ արվեստի
պատմություն» աշխատության համար.
4) ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում` Գրիգոր
ԱԶԻԶՅԱՆԸ (խմբի ղեկավար), Ստեփան ԼԱԶԱՐՅԱՆԸ, Լեւոն ԽՐԻՍՏԱՖՈՐՅԱՆԸ,
Հայկ ԱՅՎԱԶՅԱՆԸ, Վահանդուխտ ԵՐԵՂՅԱՆԸ, Գրիման ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
(ճարտարապետներ) եւ Ալբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ (կոնստրուկտոր)` Երեւանում
ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական նոր համալիրի համար: