Իրանի դեմ ԱՄՆ- Իսրայել- Սաուդյան Արաբիա եռանկյունու քայլերը լուրջ հետևանքներ են ունենալու


Իրանի դեմ ԱՄՆ- Իսրայել- Սաուդյան Արաբիա եռանկյունու քայլերը լուրջ հետևանքներ են ունենալու

  • 05-06-2017 20:09:20   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
ԻՌՆԱ լրատվական գործակալության տեղեկացմամբ, իրանցի նախկին դիվանագետ, ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի դասախոս Հոսեյն Մուսավյանը շաբաթ օրը Իտալիայի Բոլոնիա քաղաքում կայացած «Գիտության դիվանագիտությունը» թեմայով մեկօրյա համաժողովում ասել է. «ԱՄՆ նախագահը Իսրայել-Արաբիա-ԱՄՆ եռանկյունին ստեղծելով, մտադիր է համագործակցությունը խրախուսելու փոխարեն, սրել Իրանի և Արաբիայի միջև առկա լարվածությունը»:
Մուսավյանը նշել է նաև, որ «Դոնալդ Թրամփը ցանկանում է Իրանի և Արաբիայի միջև առկա լարվածությունը սրելով և մարդու իրավունքների ու ահաբեկչության անվան տակ նոր շրջափակումներ պարտադրելով, Իրանին զրկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի տնտեսական շահերից»:
Փրինսթոնի համալսարանի դասախոսի հավաստմամբ, «Իրանի դեմ Իսրայել-Արաբիա-ԱՄՆ եռանկյունու համագործակցությունը տարածաշրջանային ու միջազգային հետևանքներ է ունենալու, Իրանի ու Արաբիայի միջև առկա լարվածության սրումը խորացնելու է սուննիների ու շիաների տարաձայնությունները և տարածաշրջանում տիրող ճգնաժամերը»:
Ըստ իրանցի նախկին դիվանագետի, հետևելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի օրինակին, հնարավոր կլինի վերջ դնել Միջին Արևելքը զանգվածային բնաջնջման զենքերից մաքրելու փակուղուն:
Նույն խնդրին անդրադարձել է նաև Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին: Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև ծագած խնդրի առնչությամբ նա այսօր ասել է, որ տարածաշրջանում արաբական երկրների միջև վերջերս ծագած տարաձայնությունն ԱՄՆ-ի միջամտության հետևանքն է, ապա հավելել. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Արաբիա կատարած այցի առաջին հետևանքը տարածաշրջանի երկրների միջև խնդիրների հարուցումն էր»:
Ըստ հիշյալ հանձնաժողովի նախագահի, Իրանն ի սկզբանե դեմ է եղել տարածաշրջանում օտար երկրների միջամտությանը, և հուսով է, որ տարածաշրջանի երկրները պետք է հաշվի առնեն այն կարևոր ու առանցքային քաղաքականությունը, որ տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորեն հենց իրենք՝ տարածաշրջանի երկրները:
«Օտար երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի միջամտությունը որպես իսլամական երկրների ճանաչված թշնամու, որը մշտապես իր օրակարգում է ունեցել իսլամական երկրների միջև պառակտում սերմանելու ծրագիրը, ոչ մի կերպ չի կարող կարգավորել տարածաշրջանի խնդիրները»,- ասել է Բորուջերդին:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play