ԱՄՆ-ը` Ռուսաստանի գլխավոր թշնամի


ԱՄՆ-ը` Ռուսաստանի գլխավոր թշնամի

  • 05-06-2017 20:43:45   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
«Levada Center» կազմակերպության վերջերս անցկացրած հարցումների արդյունքների համաձայն, Ռուսաստանի ժողովրդի 69 տոկոսը ԱՄՆ-ին համարում է Ռուսաստանի գլխավոր թշնամին: Տեղեկացնելով այս մասին, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հայտնել է նաև, որ հարցվողների 50 և 24 տոկոսի կարծիքով, Ռուսաստանի երկրորդ և երրորդ կարգի թշնամի երկրներն են Ուկրաինան ու Գերմանիան: Մեծ Բրիտանիան նույնպես, հարցվողների 15 տոկոսի կարծիքով, Ռուսաստանի թշնամի երկրներից է: Սակայն, որքան էլ զարմանալի է, Բրիտանիան հայտնվել է ՌԴ-ին թշնամի երկրների ցուցակի վերջում:
Ըստ հարցումների, Ռուսաստանի ժողովրդի 46 և 39 տոկոսը համապատասխանաբար Բելառուսին և Չինաստանին համարում են իրենց երկրի գլխավոր բարեկամները:
Նկատենք, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետևանքով, Ռուսաստանում վերջին չորս տարում էապես աճել է այն քաղաքացիների թիվը, որոնք Միացյալ Նահանգներին համարում են Ռուսաստանի գլխավոր թշնամի: Եթե «Լևադա» կենտրոնի կողմից 2013թ. անցկացված հարցումների համաձայն, հարցվածների 38%-ը ԱՄՆ-ը համարել ՌԴ-ի նկատմամբ ամենաթշնամաբար տրամադրված երկիրը, ապա այժմ, ինչպես վերն արդեն նշեցինք, Ռուսաստանի ժողովրդի 69 տոկոսն է ԱՄՆ-ին համարում Ռուսաստանի գլխավոր թշնամին:
Ի դեպ, ԱՄՆ-ի բնակչության մեծ մասն էլ Ռուսաստանին է համարում իրենց երկրի գլխավոր թշնամին: Վերջերս «Fox News» հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 64 տոկոսը Ռուսաստանին թշնամի է համարել Միացյալ Նահանգների համար։ Այդպես կարծողների թվաքանակը նույնպես վերջին 4 տարում մեծապես աճել է. եթե 2013 թվականին Ռուսաստանին ոչ թշնամի երկիր է համարել պատասխանողների 40 տոկոսը, ապա այժմ` 64: Աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման առումով այս ամենն, անշուշտ, տեղիք է տալիս լուրջ տագնապների:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play