ԱՄՆ-ը` մարդու իրավունքների մասին աշխարհում ամենաբարձր գոռացող երկիրը, սպառնում է դուրս գալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից


ԱՄՆ-ը` մարդու իրավունքների մասին աշխարհում ամենաբարձր գոռացող երկիրը, սպառնում է դուրս գալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից

  • 06-06-2017 13:11:39   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
«Ինդիփենդենթ» օրաթերթի տեղեկացմամբ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ Վաշինգտոնը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի երեքշաբաթյա տևողության նիստից հետո որոշում կկայացնի այդ խորհրդից դուրս գալու մասին:
Վերջերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակելու նպատակով Փարիզի կլիմայական համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, ինչը խիստ քննադատության է արժանացել աշխարհի երկրների ղեկավարների կողմից: Եվ, ահա, այս պայմաններում ասպարեզ է եկել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի հեռանալու մտադրության մասին տեղեկությունը:
Նիքի Հեյլին մասնավորապես հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից՝ հակաիսրայելական դիրքորոշումների պատճառով: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը Վաշինգտոն փոստ» օրաթերթում գրել է, որ խորհրդից պահանջում է վերջ տալ Իսրայելի նկատմամբ քննադատությանը:
Այլ տեղեկություններ ևս վկայում է, որ նշված խորհրդից ԱՄՆ-ի հավանական դուրս գալու գլխավոր պատճառն այդ խորհրդի հակաիսրայելական դիրքորոշումներն են, թեև իրականում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն իրականում քննադատության է ենթակա ճիշտ հակառակի՝ Իսրայելի նկատմամբ զգուշավոր կամ նույնիսկ վախկոտ կեցվածք դրսևորելու, չափավոր քննադատությունից այն կողմ չանցնելու համար:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play