Եվրամիության երկրները համաձայնեցրել են Ղրիմի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը մեկ տարով երկարաձգելու որոշումը
06-06-2017 18:30:49 | | Հասարակություն
Եվրամիության և Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ղրիմի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետները ևս մեկ տարով երկարաձգելու որոշումը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն, հղում կատարելով РИА «Новости»-ին:
«Եթե ոչինչ չի փոխվի, Արտաքին գործերի խորհուրդը հավանություն կտա այս որոշմանը հունսիսի 19-ին կայանալիք հաջորդ հանդիպման ընթացքում», - տեղեկացնում է աղբյուրը:
Նշվում է նաև, որ ռուսական մարզի նկատմամբ ներկայիս պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև այս տարվա հունիսի 23-ը:
Ավելի վաղ, ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառել երեք ռուսական ընկերությունների դեմ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի համար: