Թուրքիայի հարավ-արևելքում ականապատ ավտոմեքենա է պայթել


Թուրքիայի հարավ-արևելքում ականապատ ավտոմեքենա է պայթել

  • 09-06-2017 16:48:17   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Առնվազն 3 մարդ է տուժել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բաթման նահանգում ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում: tass-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է թուրքական ոստիկանությունը: 
Վերջինիս տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել պարեկապահակային անցակետի մոտ: Տուժածների թվում երկուսը զինծառայողներ են և քաղաքացիներ: 
Նշվում է, որ տարածաշրջանում գործող խմբավորումներից և ոչ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play