Ձախ Հարութը Երևանում նոր տեսահոլովակ է նկարահանել (տեսագրություն)


Ձախ Հարութը Երևանում նոր տեսահոլովակ է նկարահանել (տեսագրություն)

  • 13-06-2017 13:20:52   | Հայաստան  |  Մշակույթ



ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, երևանյան մենահամերգից հետո Հայաստանում տեսահոլովակ է նկարահանել: Տեսահոլովակը նկարահանվել է «Թե աչքերս քեզ որոնեն» երգի հիման վրա: Այն մի քանի օրից ներկայացվելու է Հայաստանում և Լոս Անջելեսում՝ Ձախ Հարութի հունիսի 18-ի լոսանջելեսյան համերգին ընդառաջ:
 
Տեղեկացնենք, որ տեսահոլովակի ռեժիսորն է Խաչիկ Եղոյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Խոսքերի հեղինակն է Սիլվա Կապուտիկյանը, երաժշտության հեղինակը՝ Լևոն Սևանը:
 
Սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950թ. Երևանում: Հայտնի է նաև «Ձախ Հարութ»անունով՝ ձախլիկ լինելու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր նվագել: 1968թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1975 թ. կարճ ժամանակով մեկնել է Լիբանան, այնուհետև` ԱՄՆ, որտեղ երկու ամիս բնակվելուց հետո,թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր Աստված»: Սկզբնական շրջանում երգել է Լոս Անջելեսի հայկական ակումբներում: Երգացանկում ներառված են եղել հիմնականում ազգագրական,ժողովրդական, պարային և այլ կատարումներ:
 
1988թ. մեծ համերգային ծրագրով հանդես է եկել Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել նաև աշխարհի տարբեր երկրներում` Եվրոպայից մինչ Արևելք,Ավստրալիայից մինչ Ռուսաստան: Նրա երգերը ոգեշնչել են հայ մարտիկներին Արցախի պատերազմիժամանակ: 1996 թ. համագործակցել է երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի հետ և համատեղ թողարկել«Երգը նաև աղոթք է» ձայնասկավառակը: Թողարկել է նաև այլ սկավառակներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ