ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների արդյունքում Ռաքքայում 300 խաղաղ բնակիչ է զոհվել


ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների արդյունքում Ռաքքայում 300 խաղաղ բնակիչ է զոհվել

  • 14-06-2017 19:13:43   | Իրաք  |  Հասարակություն

 
Սիրիական Ռաքքա քաղաքի համար մարտի 21-ից մղվող պայքարի ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունների արդյունքում զոհվել է 300 քաղաքացիական անձ: tass-ի փոխանցմամբ` այդպիսի տվյալներ արձանագրել է Ժնևում գործող Սիրիայում մարդու իրավունքների խախտումները հետաքննող ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը: 
«Մենք արձանագրել ենք քաղաքացիական անձանց մահն ավիահարվածների կոալիցիայի արդյունքում»,- հայտարարել է հանձնաժողովի անդամ Կարեն Աբուզաիդը` հավելելով, որ մարտի 21-ից շուրջ 300 զոհվածներից 200-ը Մանսուր գյուղի բնակիչներ են: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն