Թուրքական ընդդիմությունը դուրս է եկել փողոց` ի նշան բողոքի խորհրդարանի պատգամավորի ձերբակալության դեմ


Թուրքական ընդդիմությունը դուրս է եկել փողոց` ի նշան բողոքի խորհրդարանի պատգամավորի ձերբակալության դեմ

  • 15-06-2017 18:36:02   | Թուրքիա  |  Հասարակություն

 
 
Անկարայում թուրքական ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ դուրս են եկել փողոց` իրենց դժգոհությունը հայտնելով Ժողովրդա-հանրապետական հիմնական ընդդիմադիր կուսակցության անդամ, պատգամավոր Էնիս Բերբերօղլուի ձերբակալության կապակցությամբ: 
Interfax-ի փոխանցմամբ` բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են քայլերթ իրականացնել մինչև Ստամբուլի բանտ, որտեղ էլ գտնվում է թուրքական խորհրդարանի պատգամավորը: 
Բերբերօղլուն մեղադրվում է ԶԼՄ-ներին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ և դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն