Լույս է տեսել պ.գ. դ. Վրեժ Վարդանյանի աշխատասիրությամբ «Աղթամարի կաթողիկոսության պատմություն» գիրքը
16-06-2017 13:41:09 | Արմավիրի մարզ | Նոր գրքեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայ Եկեղեցու պատմություն» շարքի հերթական մենագրությունը` «Աղթամարի կաթողիկոսության պատմություն» գիրքը` աշխատասիրությամբ պ.գ. դ. Վրեժ Վարդանյանի:
Մենագրությունն ընդգրկում է Աղթամարի կաթողիկոսության պատմությունը հիմնադրման 1113 թվականից մինչև 1895 թ.:
Աղթամարի կաթողիկոսությունը, որի պատմության լուսաբանումն անհրաժեշտ է Հայ Եկեղեցու անցյալի համակողմանի ուսումնասիրության համար, իր ուրույն տեղն ու դերն է ունեցել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բազմադարյան պատմության մեջ: Հեղինակը հանգամանորեն ներկայացրել է Աթոռի պատմությունն ըստ Աղթամարի կաթողիկոսների գահակալության ժամանակաշրջանների:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: