Բելգիահայերը նշել են Կոմիտասի 140-ամյակը<br />


Բելգիահայերը նշել են Կոմիտասի 140-ամյակը

  • 16-12-2009 15:40:00   | Բելգիա  |  Մշակույթ
ԱՆՏՎԵՐՊԵՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական մշակութային միությունը դեկտեմբերի 12-ին կազմակերպել էր գրական-երաժշտական երեկո` նվիրված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին: Երեկոն բացել եւ Կոմիտասի կյանքի ու գործունեության մասին խոսել է միության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր, Բելգիայի հայկական կազմակերպությունների նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Մինասյանը: Երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի երգերը իր եւ Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ, իր հրաշալի ձայնով ներկաներին հիացրել է Լենա Բեգլարյանը: Կոմիտասի մշակած երկերը կատարել է «Նուարդ» միության շաբաթօրյա դպրոցի մանկական երգչախումբը /ղեկավար` Լենա Բեգլարյան/, ասմունքել է նույն դպրոցի ասմունքի խումբը` դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Գինոսյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում բեմադրվել է ասմունքող Անյա Նալբանդյանի եւ Նարինե Շահվերդյանի պատրաստած թատերական փոքրիկ ներկայացումը: Հանդես է եկել նաեւ ջութակահար Արա Հակոբյանը: Երեկոյին իր մասնակցությունն է բերել բելգիահայոց հոգեւոր հովիվ տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ