Կարեն Անդրեասյանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ պետության եւ հասարակության տարբեր խմբերի միջեւ` ի շահ մարդու իրավունքների պաշտպանության<br /> <br />


 

Կարեն Անդրեասյանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ պետության եւ հասարակության տարբեր խմբերի միջեւ` ի շահ մարդու իրավունքների պաշտպանության

  • 29-04-2011 13:30:05   | Հայաստան  |  Իրավունք
 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը ցանկացած ժամանակ հանդես գալ որպես միջնորդ պետության եւ հասարակության տարբեր խմբերի միջեւ` ի շահ մարդու իրավունքների պաշտպանության։ Պաշտպանի ապրիլի 29-ի հայտարարությունում ասված է. «Հաշվի առնելով Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների միջեւ ձեւավորվող քաղաքական երկխոսության ներկայիս զարգացումները, Շարունակելով հավատալ, որ այդ երկխոսությունը կարող է հանգեցնել 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետեւանքով մի շարք մարդկանց խախտված իրավունքների պաշտպանությանը, Հավաստելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է միջամտել քաղաքական գործընթացներին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, այն էլ բացառապես մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով, Ընդունելով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների պնդումները` միջնորդի կարիք չունենալու մասին եւ ներկա իրավիճակում նպատակահարմար չհամարելով կողմերին ներկայացնել գրավոր առաջարկներ, Վերահաստատելով իմ պատրաստակամությունը ցանկացած ժամանակ հանդես գալ որպես միջնորդ պետության եւ հասարակության տարբեր խմբերի միջեւ` ի շահ մարդու իրավունքների պաշտպանության, Դիմելով հատկապես մեր այն համաքաղաքացիներին, ովքեր գտնում են, որ 2008 թվականի մարտի ցավալի իրադարձությունների հետեւանքով դեռեւս վերականգնված չեն իրենց խախտված իրավունքները` Հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի նշված խնդիրների լուծմանն ուղղված իրավիճակի իր դիտորդական գործառույթը, ինչպես նաեւ պատրաստ է ընդունել անհատական դիմումներ այս եւ այլ խնդիրների առնչությամբ»:
Նոյյան տապան  -   Իրավունք