Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ԱՄՆ խաղաղության կորպուսի հետ


Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ԱՄՆ խաղաղության կորպուսի հետ

  • 20-06-2017 19:10:55   | Հայաստան  |  Սպորտ

 
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԱՄՆ խաղաղության կորպուսի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Այն ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը և ԱՄՆ խաղաղության կորպուսի ծրագրերի և դասընթացների տնօրեն Ջինա Գրոթլուշնը: 
«Հուշագրի ստորագրումն առկա հարաբերությունների վավերացում է և նպատակ ունի կյանքի կոչել այն համատեղ ծրագրերը, որոնք կնպաստեն ԱՄՆ խաղաղության կորպուսի կողմից առաջ քաշված խնդիրների լուծմանը, որոնք հետաքրքիր են նաև մեզ համար»,- նշել է Արսեն Քարամյանը:
 
Ըստ նրա՝ Հայաստանում ԱՄՆ խաղաղության կորպուսը լուրջ առաքելություն է իրականացնում, ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ որպես երիտասարդության հետ աշխատող պետական լիազոր մարմին, հետաքրքրված է նրանց հայաստանյան գործունեությամբ և փոխլրացման ծրագրերով:
Ջինա Գրոթլուշնը նույնպես կարեւորել է հուշագրի ստորագրումը, որը համահունչ է նախարարության քաղաքականությանը. «Մեզ համար կարևոր է հուշագիր ունենալ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ, քանի որ դրանով մեր գործունեությունը համաձայնեցվում է նախարարության քաղաքականությանը: Մեզ համար կարևոր է, որ այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք Հայաստանի երիտասարդների շրջանում, համահունչ լինեն նախարարության խնդիրներին և նպատակներին»:
 
Հավելենք, որ ԱՄՆ խաղաղության կորպուսի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջեւ արդեն համագործակցության 4-րդ հուշագիրն է ստորագրվում:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play