Հայ ծանրորդները մեկնարկեցին աշխարհի երիտասարդական առաջնությունում


Հայ ծանրորդները մեկնարկեցին աշխարհի երիտասարդական առաջնությունում

  • 20-06-2017 19:23:49   | Հայաստան  |  Սպորտ

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան հայ մարզիկները:
 
85 կգ քաշային կարգում երկամարտի 340 կգ արդյունքով (155+193) Դավիթ Հովհաննիսյանը  զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Նույն քաշային կարգում  Հակոբ Մկրտչյանը 339 կգ-ով (149+190)` 7-րդն էր: Երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձավ Քաթարի ներկայացուցիչ Իբրահիմ Ֆարես Էլբախը:
 
Վաղը` կանանց մրցապայքարում, 75 կգ քաշային կարգում հանդես կգա Սոնա Պողոսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play