Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում են նոր պրոդուկտի գործարկման մասին՝ սմարթֆոնների ապառիկ վաճառք առանց լրացուցիչ տոկոսադրույքների և միջնորդավճարների


Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում են նոր պրոդուկտի գործարկման մասին՝ սմարթֆոնների ապառիկ վաճառք առանց լրացուցիչ տոկոսադրույքների և միջնորդավճարների

  • 21-06-2017 15:30:44   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության շրջանակներում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ: Հաջորդ շաբաթվանից հաճախորդները կարող են ձեռք բերել սմարթֆոններ և կապի ծառայություններ մեկ փաթեթում՝ առանց տոկոսների և միջնորդավճարների վճարման: Սմարթֆոնները տրամադրվում են տարաժամկետ վճարումով «Սմարթ» (2500-ից մինչև 7500 դրամ) հետվճարային սակագնային փաթեթների հետ միասին Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Սմարթֆոնների արժեքը սկսվում է 100.000 ՀՀ դրամից:
 
Նոր պրոդուկտի հիմնական առավելությունները.
 
Հասանելիություն՝ ի շնորհիվ նոր առաջարկի նույն գնով բաժանորդները ձեռք են բերում ոչ միայն սմարթֆոն, այլ նաև կապի ծառայություն։
Տնտեսում՝ 0% տոկոսադրույք, 0% միջնորդավճար։
Հարմարավետություն՝ հնարավություն վճարել սմարթֆոնի և կապի ծառայության համար բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում և առցանց:
«ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն–Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Տվյալ պրոդուկտի մասին կարելի է ասել, որ այն առավելագույնս հաճախորդի համար հարմարավետ է, քանի որ մենք մեր գործընկերոջ՝ Beeline հեռահաղորդակցության օպերատորի հետ միասին, հնարավորություն ենք տալիս հաճախորդին այսօր ձեռք բերել ցանկալի ապրանքը և վճարել դրա դիմաց հաճախորդի համար հարմար գրաֆիկով: Եվ ամենակարևորը, ապրանքի վճարման գրաֆիկին մենք չենք ավելացնում տոկոսներ և տարբեր միջնորդավճարներ, ինչը բնորոշ է ապրանքների ապառիկ տարբերակով ձեռք բերման կամ ստանդարտ մարումներով վարկի ժամանակ»:
 
«Նոր պրոդուկտի շնորհիվ մեր հաճախորդներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն ձեռք բերել սմարթֆոն և վճարել ոչ թե ապառիկի տոկոսները, այլ կապի ծառայությունների դիմաց: Beeline-ը շարունակում է հոգ տանել բաժանորդներին տրամադրվող ծառայությունների սպասարկման հարմարավետության և պարզության համար, այդ թվում փորձում է դրանք դարձնել առավել հասանելի. օրինակ, ձեռք բերելով  Iphone 7 ապառիկով 24 ամսով, բաժանորդը յուրաքանչյուր ամիս կվճարի 22000 դրամ, այդ թվում յուրաքանչյուր ամիս կստանա նաև ծառայություններ «Սմարթ 5500» սակագնային փաթեթի շրջանակում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
 
Սմարթֆոնների վաճառքի վերաբերյալ որոշումը կայացվում է Beeline-ի գրասենյակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի և Beeline-ի պայմաններով՝ միայն անձնագրի և սոց. քարտի ներկայացմամբ: Գնորդի տարիքն ապրանքը ձեռք բերելու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, իսկ վերջին մարման ժամանակ չպետք է գերազանցի 65 տարեկանը:
 
Տվյալ առաջարկը տարածվում է սմարթֆոնների այն մոդելների վրա, որոնց արժեքը սկսվում է նվազագունը 100 000 ՀՀ դրամից, առավելագունը՝ 550 000 ՀՀ դրամ «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթների հետ՝ կախված սմարթֆոնի արժեքից:
 
Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Beeline-ի գրասենյակներում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական կոնտակտային ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ