Դատախազությունը ստացել է «ԵԼՔ»-ի միջնորդության գրությունը՝ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու մասին


Դատախազությունը ստացել է «ԵԼՔ»-ի միջնորդության գրությունը՝ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու մասին

  • 22-06-2017 11:41:06   | Հայաստան  |  Իրավունք

«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ խմբակցությունը գրություն է ուղարկելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` միջնորդելով կալանքից ազատ արձակել «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին։
 
Փաշինյանի փոխանցմամբ՝ ԵԼՔ-ի պատգամավորները պատրաստ են նաև հանդես գալ որպես Անդրիաս Ղուկասյանի երաշխավոր:
 
Ինչպես «Հետք»-ին հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ դատախազությունը երեկ ստացել է «ԵԼՔ» խմբակցության այդ դիմում-նամակը։ Այն ստորագրել են խմբակցության 7 պատգամավորներ։ Այս պահին դատախազությունը քննարկում է Անդրիաս Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության գրությունը։
 
Հիշեցնենք, որ Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Դատարանը մերժել է Ղուկասյանին գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդությունները։
 
Հունիսի 19-ին Վերաքննիչ դատարանը քննում էր Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը 5-րդ անգամ երկարացնելու որոշումը, սակայն նիստը հետաձգվել է՝ առանց որոշում կայացնելու։
 
Նոյյան տապան  -   Իրավունք