Իրանը և Քաթարը համատեղ կլուծեն իսլամական աշխարհում ծագած հակասությունները


Իրանը և Քաթարը համատեղ կլուծեն իսլամական աշխարհում ծագած հակասությունները

  • 26-06-2017 14:29:13   | Իրան  |  Քաղաքական

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Քաթարի շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին հաղորդել է, որ Իրանն անընդունելի է համարում արաբական մի շարք պետությունների կողմից Քաթարի շրջափակումը և պատրաստ է նրան աջակցություն ցուցաբերել: Interfax-ի փոխանցմամբ` նա, մասնավորապես, նշել է, որ Իրանի օդային, ցամաքային և ծովային սահմանները բաց են Քաթարի համար, ում համարում են հարևան եղաբայրական երկիր: 
Իրանի նախգահը նաև ընդգծել է, որ Թեհրանը կանգնած է Քաթարի ժողովրդի և կառավարության կողքին. «Մենք գտնում ենք, որ  տարածաշրջանում հակամարտության ծագման դեպքում ճնշումը, սպառնալիքներն ու պատժամիջոցները լավագույն տարբերակը չեն տարաձայնությունները հարթելու համար»: 
Իր հերթին Քաթարի շեյխը հայտարարել է, որ պատրաստ է Թեհրանի հետ համագործակցության, որպեսզի կարողանան վերացնել տարածաշրջանային հակասությունները: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play