Սիրիայում թուրքական զինուժը պատասխան կրակ է բացել քրդերի ուղղությամբ


Սիրիայում թուրքական զինուժը պատասխան կրակ է բացել քրդերի ուղղությամբ

  • 28-06-2017 11:59:57   | Սիրիա  |  Հասարակություն

 
Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել Սիրիայի հյուսիսում ձևավորված «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» քրդական խմբավորման դիրքերին:
tass-ի փոխանցմամբ` երեքշաբթի երեկոյան քրդերը սահմանին ծանր գնդացիրներով գնդակոծել են թուրք զինվորականներին: 
Ի պատասխան` Թուրքիայի հրետանին ավելի քան 20 հրթիռ է բաց թողել Աֆրին քաղաքում գտնվող «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» քրդական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում Թուրքիայի զինուժը պատրաստակամություն է հայտնել նորից կրակ բացել: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play