Վենեսուելայում ցուցարարները Գերագույն դատարանի շենքի վրա հարձակում են գործել ուղղաթիռով


Վենեսուելայում ցուցարարները Գերագույն դատարանի շենքի վրա հարձակում են գործել ուղղաթիռով

  • 28-06-2017 12:21:31   |   |  Հասարակություն

 
Վենեսուելայում Գերագույն դատարանի շենքը հարձակման է ենթարկվել ուղղաթիռի կողմից: tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն: 
Նրա խոսքերով` ուղղաթիռից մի քանի ռումբեր են ընկել շենքի վրա, սակայն  չեն պայթել: 
«Այդ ժամանակ դատարանում միջոցառում էր ընթանում, ինչը կարող էր հանգեցնել բազմաթիվ զոհերի: Դատարանի շենքի վրա հարձակվելուց հետո ուղղաթիռը թռչել է ներքին գործերի նախարարության շենքի վրայով»,- ասել է նա` ընդգծելով, որ դատապարտում է այդ ահաբեկչությունը և պահանջում, որպեսզի «Դեմոկրատական միասնություն դաշինք» ընդդիմադիր կոալիցիան նույնպես դատապարտի այդ հարձակումը: 
Իր հերթին Վենեսուելայի տեղեկատվության և կապի նախարար Էրնեստո Վիլեգասը փոխանցել է, որ հարձակման համար գործի է դրվել ոստիկանությունից գողացված ուղղաթիռը: Տեղի ԶԼՄ-ների կողմից հրապարակված  լուսանկարներում երևում է, թե ինչպես են ուղղաթիռը կառավարողները երկնքում պարզում «350 ազատություն» գրառմամբ պաստառը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն