Բուժումը որպես այլընտրանքային պատժամիջոց<br />


Բուժումը որպես այլընտրանքային պատժամիջոց

  • 29-04-2011 12:51:22   | Ռուսաստան  |  Միջազգային
Ըստ որոշ աղբյուրների Ռուսաստանում թմրամոլների թիվը հասնում է 650 հազարի, իսկ փորձագետների տվյալների համաձայն Ռուսաստանում թմրադեղ է ընդունում մոտ 2.5 մլն մարդ: Անդրադառնալով այս խնդրին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չորեքշաբթի օրը հայտնեց իշխանությունների` թմրամոլության դեմ պայքարի նոր մարտավարության մասին: Թմրամոլությունը կանխարգելելու եւ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ՌԴ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել կառավարությանը, ըստ որոնց թմրադեղ օգտագործողը պետք է պատասխանատվության ենթարկվի եւ նրա բուժումը պետք է դառնա այլընտրանքային պատժամիջոց: Այսպիսով, նոր մարտավարության նպատակը ոչ թէ թմրամոլին ձերբակալելն է, այլ բուժվել պարտադրելը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play