Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում այսօր մրցեցին հայկական ակումբները` «Շիրակը» եւ «Փյունիկը»:
Գյումրեցիները սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեցին սլովենական «Գորիցայից»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռիֆատ Կապիչը:
«Փյունիկը» նույնպես պարտվեց Երեւանում կայացած խաղում՝ 1:4:
Բրատիսլավայի «Սլովանի» հետ դիմակայությունում հաշիվը բացեցին հայ ֆուտբոլիստները: 11 մ հարվածով գոլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը: Սակայն, «Սլովանի» ֆուտբոլիստները կարողացան չորս գնդակ ուղարկել «Փյունիկի» դարպասը:
Եվրոպա լիգայի որակավորման փուլի շրջանակներում այս պահին «Գանձասար-Կապանը» Մոնտենեգրոյում մրցում է «Մլադոստի» հետ: