Ռազմաօդային ուժերի նախկին սպան ձերբակալվել է պետական գաղտնիքներ տարածելու կասկածանքով


 

Ռազմաօդային ուժերի նախկին սպան ձերբակալվել է պետական գաղտնիքներ տարածելու կասկածանքով

  • 29-04-2011 12:41:34   | Նիդեռլանդներ  |  Միջազգային
Նիդերլանդների նախկին օդաչու Վ. Կրիսը ձերբակալվել է պետական գաղտնիքներ տարածելու կասկածանքով: Կրիսի դեմ վճիռը կկայացվի հունիսի 9-ին նշանակված դատավարության ժամանակ: Նա այժմ գտնվում է Նիդերլանդների արեւմուտքում գտնվող Զուտերմեր քաղաքի բանտում: Թագավորական Ռազմաօդային ուժերի նախկին օդաչու, սպա Վ. Կրիսը մեղադրվում է մեկ կամ մի քանի պետական գաղտնիքներ տարածելու մեջ: Նրա նախկին գործընկերները լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտնել են, որ աշխատանքից հեռացվելուց հետո նա ֆինանսական վատ վիճակում էր եւ 600 հազար եվրո պարտք ուներ: Ինքնասպանության անհաջող փորձից հետո կապվել է արտերկրի հետախույզների հետ` գումարի դիմաց որոշ պետական գաղտնիքներ հայտնելու համար:
Նոյյան տապան  -   Միջազգային