Ինչո՞ւ են իշխանությունները որոշել Սևանից հավելյալ ջուր բաց թողնել. երևանցիների կարծիքը (տեսանյութ)
08-07-2017 18:33:44 | Հայաստան | Հասարակություն
Իշխանությունները որոշել են, որ Սևանա լճի ջուրը բարձրացել է, և կարելի է բաց թողնել լճի ջուրը օրենքով սահմանված չափից ավելի։ Բնապահպանները և ոլորտի մասնագետները զգուշացնում են, որ այդ քայլը լուրջ հետեւանքներ կունենա ոչ միայն Սևանի ավազանի, այլև Հայաստանի անվտանգության վրա։
Իշխանություններն ասում են, որ դա արվում է գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու համար, իսկ բնապահպանները պնդում են, որ դա արվում է ոչ թե գյուղացիների, այլ Սևանի ջուրն իրենց բիզնես կամ այլ նպատակներով օգտագործողների համար։
«Նոյյան Տապան»-ի «5-րդ խոսափող»-ը փորձել է երևանցիների կարծիքը պարզել նշյալ հակադրության հետ կապված:
Քաղաքացիներին, մասնավորապես, տրվել են հետևյալ հարցերը.
1․ Ո՞ւմ կվստահեիք այս հարցում իշխանություններին, թե՞ բնապահպաններին։ Ինչո՞ւ։
2. Որոշ քաղաքական ուժեր ասացին, որ դեմ են, որ Սևանը վտանգվի, սակայն պարտադրված են եղել Ազգային Ժողովում քվեարկել ի վնաս Սևանի․նորմա՞լ եք համարում սա։
3․ Ինչպե՞ս կբնութագրեք ստեղծված իրավիճակը։ Ինչո՞ւմն եք տեսնում լուծումը։