Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը<br />


 

Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը

  • 27-11-2009 14:44:00   | Կորեա  |  Սպորտ
 ԳՈՅԱՆԳ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 27-ին գերազանց ելույթ ունեցավ Նազիկ Ավդալյանը (69 կգ, Գյումրի): Նա 3 ոսկե մեդալ նվաճեց. պոկում վարժությունում ցույց տվեց 119 կգ, հրումում` 147 կգ, եւ երկամարտի 266 կգ արդյունքով գրավեց առաջին տեղն ու նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Նազիկ Ավդալյանն իր հաղթանակով խախտեց 2002թ.-ից Հայաստանի մարզիկների մոտ սկսված չեմպիոնական դադարը աշխարհի առաջնություններում: Նոյեմբերի 28-ին մրցահարթակ կելնի Հռիփսիմե Խուրշուդյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ