Աֆղանստանում թալիբ գրոհայինները գնդակահարել են ուղևորատար ավտոբուսի յոթ ուղևորների


Աֆղանստանում թալիբ գրոհայինները գնդակահարել են ուղևորատար ավտոբուսի յոթ ուղևորների

  • 12-07-2017 18:14:57   | Աֆղանստան  |  Հասարակություն

 
Աֆղանստանի արևմտյան Ֆարահ նահանգում «Թալիբան» իսլամիստական շարժման զինյալները գրոհել են ուղևորատար ավտոբուսը, այնտեղից դուրս բերել 7 քաղաքացիների և գնդակահարել:
korrespondent-ի փոխանցմամբ` անանուն աղբյուրները տեղեկացրել են, որ թալիբները գնդակահարել են այն քաղաքացիներին, որոնց կասկածել են ի շահ կառավարությանն աշխատելու համար: 
Ցուցադրական կերպով իրականացնելով գնդակահարությունը` ահաբեկիչները բաց են թողել մյուս քաղաքացիներին, արգելափակել Գերատի և Ֆարահի միջև ճանապարհը` այնտեղ տեղադրելով պահակակետեր:
Գրավված տարածքն ահաբեկիչները վերահսկել են մինչև հատուկ ծառայությունների կառավարական զորքերի մոտենալը: Եվ միայն ակտիվ փոխհրաձգության արդյունքում, երբ ոչնչացվել է 10 զինյալ, այդ թվում նրանց հրամանատար Ադամ Հանը, բացվել է նշյալ ճանապարհը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն