Էյֆելյան աշտարակը ժամանակավոր փակվել է զբոսաշրջիկների համար Թրամփ ամուսիների այցի հետ կապված
13-07-2017 16:10:23 | Ֆրանսիա | Հասարակություն
Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրը` Էյֆելյան աշտարակը, զբոսաշրջիկների համար փակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Փարիզ կատարած այցի հետ կապված: gazeta.ru-ի փոխանցմամբ` Թրամփ ամուսինները ծրագրել են ճաշել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Le Jules Verne ռեստորանում, որը գտնվում է աշտարակի երկրորդ հարկում:
Բացի այդ, աշտարակը ժամանակավոր փակ է լինելու նաև հուլիսի 14-ին Ֆրանսիայում նշվող ազգային տոնի կապակցությամբ հրավառություն կազմակերպելու համար:
Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների առջր կբացվի միայն հուլիսի 15-ին:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ հետ երկօրյա այցով Փարիզ է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով: