Նոր ձերբակալություններ Թուրքիայում. այս անգամ ձերբակալվածները կասկածվում են ՔԲԿ-ի հետ կապ ունենալու մեջ
13-07-2017 16:44:22 | Թուրքիա | Հասարակություն
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 44 մարդու, որոնք կասկածվում են Թուրքիայում գործող Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) հետ կապ ունենալու մեջ:
Interfax-ի փոխանցմամբ` Ստամբուլի քաղաքապետ Վասիլ Շահինը տեղեկացրել է, որ ձերբակալվածների թվում է նախորդ տարվա դեկտեմբերին ֆուտբոլի մարզադաշտի մոտակայքում իրականացված ահաբեկչության կազմակերպիչը: Այդ ահաբեկչությանը զոհ էր գնացել 46 մարդ:
Նա նաև հավելել է, որ Ստամբուլի քուրդ զինյալների նկատմամբ սկսված գործողություններն օգնել են քաղաքը փրկել նոր լուրջ ահաբեկչություններից:
Անկարան Քրդական բանվորական կուսակցությանը համարում է ահաբեկչական կազմակերպություն: