Հայաստանի ծանրորդ Առաքել Միրզոյանը դարձավ աշխարհի<br /> փոխչեմպիոն<br />


 

Հայաստանի ծանրորդ Առաքել Միրզոյանը դարձավ աշխարհի
փոխչեմպիոն

  • 23-11-2009 14:52:00   | Կորեա  |  Սպորտ
 ԳՈՒԱՆԳ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարավային Կորեայի Գուանգ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 22-ին ասպարեզ ելան 69 կգ քաշայինները: Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը պոկեց 154 կգ, հրեց 180 կգ եւ երկամարտի 334 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ արծաթե մեդալի: Նրան նաեւ բրոնզե մեդալ հանձնվեց պոկում վարժությունում 3-րդը ճանաչվելու համար: Հիշեցնենք, որ նա օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին է: Իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց Խուի Լյաուն (Չինաստան)` 346 կգ (160կգ+186կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ