Սիրիական Լաթաքիայում սակրավորներն ականազերծել են 11 գյուղ


Սիրիական Լաթաքիայում սակրավորներն ականազերծել են 11 գյուղ

  • 17-07-2017 16:06:57   | Սիրիա  |  Հասարակություն

 
Սիրիական Լաթաքիա նահանգում ականազերծվել է 11 լեռնային գյուղ, որոնք պատրաստ են ետ ընդունել պատերազմի պատճառով հեռացած բնակիչներին:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին լրագրողներին հաղորդել է տեղի զինվորական կայազորի էնժեներական ծառայության հրամանատար, գեներալ Ռաֆի Մուհամադ Մագդին:
Վերջինս պատմել է, որ Լաթաքիայի լեռնային գյուղերում ահաբեկիչների նահանջելուց հետո հայտնաբերվել է մեծ հզորությամբ 800 պայթուցիկ սարք, իսկ գյուղերից մեկում` մի ամբողջ զինանոց, որտեղ ահաբեկիչները պահել են ամերիկյան արտադրության ծանր հակատանկային հրթիռների համալիր:
Նշվում է, որ ականազերծման գործընթացում ինժեներական խմբի անձնակազմից ոչ ոք չի տուժել: Նրանցից յուրաքանչյուրը վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ միջազգային ականազերծման սիրիական մասնաճյուղում: 
Գեներալ Մագդին նաև նշել է, որ վնասազերծված պայթուցիկ սարքերի գերակշիռ մասն ինքնաշեն են և ունեն առավելագույն հզորություն 25 կիլոգրամ տրոտիլի հարվածում: Դրանց պայթյունի դեպքում հազարավոր խոցող տարրերն ընդունակ են սպանել մարդկանց 200 մետր շառավղով:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play