Իրաքում տասնյակ կին-ահաբեկչներ են ձերբակալվել


Իրաքում տասնյակ կին-ահաբեկչներ են ձերբակալվել

  • 18-07-2017 12:08:35   | Իրաք  |  Հասարակություն

 
Իրաքյան Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին զինյալներից մաքրելու ընթացքում ձերբակալվել է 20 կին ջիհադիստ:
korrespondent-ի փոխանցմամբ` ձերբակալվածներից հինգ հոգին ԻՊ կողմնակիցներ են, որոնք Իրաք են եկել Գերմանիայից: 
Նրանցից մեկն ամենայն հավանականությամբ Սակսոնիայից դպրոցի 16-ամյա աշակերտուհի է: 
Նշվում է , որ իսլամ ընդունած գերմանուհին տնից հեռացել է 2016 թվականի ամռանը: Սակայն դեռ Գերմանիայում եղած ժամանակ նա գտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում ԻՊ կողմնակիցների հետ համացանցային շփումներ ունենալու համար: 
Դատախազությունը նրա նկատմամբ գործ էր հարուցել պետական ծանր հանցագործություն նախապատրաստելու մեղադրանքով: Գործը կարճվել էր կասկածյալի անհետացման պատճառով: 
Ձերբակալված կին ահաբեկչների թվում բացի գերմանուհիներից, ներկայացուցիչներ կան  Ռուսաստանից, Թուրքիայից և Կանադայից: 
Նրանք թաքնվել են ստորգետնյա թունելում` իրենց մոտ ունենալով հրազենային զենք, ինչպես նաև կրել մահապարտների համար նախատեսված պայթուցիկ գոտիներ, այդպիսով պատրաստվելով հարձակվել կառավարական զորքերի վրա:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play